Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նորհամաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունի, Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:
Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ հետաքրքրություն կներկայացնի մասնակիցների և հյուրերի համար: