00:00:00

«Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք». Ինչ գործողություններ է արել ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում

16:50, 22 մայիս 2019

Այսօր գիշեր Բագրատաշենի անցակետում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել: Թուրքիայից Հայաստան եկած ավտոբուսներից մեկի առևտրականների ապրանքը, ինչպես իրենք են ասում, մաքսակետում ԱԱԾ-ն խլել է, չի տալիս: Nara Tourընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տեսանյութերը, որոնք փաստում են, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել, ինչը հարուցել է առևտրականների դժգոհությունը, գրում է lragir.am-ը։ Առևտրականները պատմում են, որ արդեն չորս օր է իրենց բեռը Բագրատաշեն մաքսային անցակետի պահեստում է: ԱԱԾ-ն չի թողնում ավտոբուսը շարժվի: Առևտրականներն ասում են՝ բեռը մաքսազերծել են, բայց ԱԱԾ-ն երեկ գիշեր որոշել է ստուգել բեռները: ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործողությունները հիմնավորել են այնպես, որ տեղեկություն ունեն, որ ավտոբուսում ավելի շատ բեռ կա, քան օրինական ճանապարհով մաքսազերծված բեռն է: «Իրենց սխալ տեղեկություն է հասել, ասել են՝ ավտոբուսի մեջ 7 տոննա ապրանք է, բայց իրականում մաքսազերծվել է 4 տոննա: Եկան կշռեցին, տեսան, որ ինչքան ապրանք է եղել, այքդան էլ մաքսազերվել է: Մենք ունենք 4 տոննա բեռ, կշռել, տեսել են ճիշտ է, հիմա մեզ ասում են՝ ապրանքի անվանումները: Բագրատաշենի մաքսակետում երբեք անվանմամբ չի արվել մաքսազերծում, քանի որ անհատը անվանումով չի անում, տեքստիլի կիլոգրամի մաքսազերծումը 4 եվրոյին համարժեք դրամ է: Պարոն վարչապետ, հերիք չէ մեզ հալածեն, ձեր ԱԱԾ-ի գործելաոճը վերանայեք»,- բողոքում են առևտրականները: Նրանց պատմելով՝ ԱԱԾ-ականներն ասել են՝ այս կռիվը ձեր դեմ չէ, մաքսատան պետի դեմ է, դուք կապ չունեք: “Դե թող պետին ստուգեն, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: ԱԱԾ գործողությունները առևտրականների հուժկու դիմադրությանն են արժանացել, նրանցից մի կին անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Իսկ արդեն առավոտյան մեկ այլ տեսանյութի միջոցով առևտրականները բացահայտումներ են անում, որը ըստ էության իրավապահները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Նախ նրանք ասում են, որ  ԱԱԾ Տավուշի վարչության պետ Սամվել Հայրապետյանը իրենց հետ կոպիտ է վարվել: “Սահմանապահ զորքերը լցրել էին մեզ վրա, բղավում էին՝ ուժ գործադրեք: Հասկանալով, որ սխալ է գործել, առավոտյան արդեն Հայրապետյանը եկավ, ասաց՝ եկեք կոմպրոմիսի գանք”,- ասացին նրանք: Առևտրականները  մանրամասներ են ներկայացրել, թե ինչ կոռուպցիոն սխեմա է գործում մաքսատանը: Ասում են՝ որոշ անձանց ներքին կարգով վճարել են, ապրանքն առանց մաքսազերծման անցկացրել: “Անհնար է իրենց հետ չաշխատես, եթե դու իրենց գումար չտաս, չեն թողնի էս մաքսակետ մտնես: Մենք ունենք կանտրաբանդայի տղաներ, որոնց կոռուպցիան ճոխ աշխատում է: Այս պահին այդ կանտրաբանդայի տղաներին ասում ենք՝ մեր գումարները տվեք, մենք ռաստամոշկա անենք: Ինչ բեռ դուրս է եկել առանց մաքսազերծման, իրենց ներքին խոհանոցով է եղել: Երբ որ իրենց բերման կենթարկեն, մեզ էլ կկանչեն առերեսման, մենք թվերի մասին կխոսենք: Իրենց ղեկավարն է ոմն Էդգարը: Բայց մենք նաև օրինական շատ մուծումներ ենք արել: Երեք օր այստեղ ենք եղել ու վճարում ենք կատարել: Հարգարժան պարոն Վանեցյան, մի հատ վերանայեք ձեր անձնակազմին, նրանք գումարը մեզնից կորզում են, հետո ասում են, որ մենք պատիժ պետք է կրենք: Պարոն վարչապետ, պարոն Վանեցյան, արթնացեք, կոռուպցիոներներին ճնշեք, ոչ թե մեզ”,- ասում են առևտրականները: Նրանք նաև ասում են, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց պահում են մաքսատան տարածքում, ասել են՝ եթե դուրս գան, չեն կարող այլևս հետ գալ: Տեսնյութը՝ Nara Tour-ի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր