00:00:00

«Սասնա ծռեր»-ն իրենց զորակցությունն են հայտնում Պյոտր Սվիտալսկուն

12:15, 22 մայիս 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է  երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ «Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը՝ Ասիայում ապրող եվրոպացիներ։ Հյուրի պաշտամունք և հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ և հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել ևս՝ բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ։ Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում»,-ասված է հայտարարության  մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր