00:00:00

«Միացումը համազգային գերակա նպատակն է». Արցախյան ուժերի հայտարարությունը

11:52, 22 մայիս 2019

Արցախում գործող տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը: Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը: «Անկախության Սերունդ» կուսակցություն, «Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ, «Արցախի Հանրապետական» կուսակցություն, «Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն», «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ, «Ինքնություն և միասնություն» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» կուսակցություն, «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ, «Ռամկավար Ազատական » կուսակցություն, «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն, Ավանեսյան Գագիկ, Հադրութ, Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն, Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր, Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր