00:00:00

Հրազդանի կիրճում օգնության ձայներ են լսվել. BMW-ն ընկել է գետը. զոհվել է ոստիկանության օպերլիազորը. Կա վիրավոր

14:12, 22 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն եւ օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Արսեն Վարդանյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը եւ գլխիվայր շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Արսեն Վարդանյանը եւ ուղեւոր Լեւոն Ֆ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով եւ տեղափոխվել ավտոմեքենայի վրա։ Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա.Վ.ին եւ Լ.Ֆ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ: «Արմենիա» ԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա.Վ.-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ.Ֆ.-ն հրաժարվել է բուժօգնությունից: Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ի փրկարար ծառայության խումբը կռունկի միջոցով գետից դուրս է բերել ավտոմեքենան։ Աղբյուրի  տեղեկություններով՝ մահացած Արսեն Վարդանյանն աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր