00:00:00

Մահվան ելքով վրաերթ Երեւանի Սեբաստիա փողոցում

03:15, 22 մայիս 2019 Պատահարներ

20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 21:40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում: Երեւանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Ն.-ը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, չի դիմել փախուստի, զանգել է շտապօգնություն, եւ դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը այս պահին պարզում են հետիոտնի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր