00:00:00

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 1 տարեկան երեխան Վանաձորի հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևան

19:24, 21 մայիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների այրվածքներով։ Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր