00:00:00

Դժբախտ պատահար. 53-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը եւ մահացել

15:21, 21 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրանցքից դուրս է բերվել Ծ. Ա.-ի (1966 թ.) դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր