00:00:00

Միջադեպ «Արթիկ» ՔԿՀ–ում. փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն, վնասել են պարանոցը

15:31, 21 մայիս 2019

«Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am–ին հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Նշենք, որ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ  պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։ «Վահեն վատառողջ է եղել՝ լյարդի խնդիրներ ունի , դիմել էին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ օրը տղան ակնկալել է, որ իրեն Երեւանից Գյումրու ԲԿ կտանեն, սակայն վերադարձրել են «Արթիկ» ՔԿՀ։ Գիշերը բավականին հաղթանդամ մեկը մտել է բանտախուց՝ փորձել դանակով հարվածել կրծքին, հետո վիզը վնասել։ Վահեն դիմադրել է, ասում են դանակի հետքեր կան վրան»,–պատմեց Ղուկասյանի ազգականներից մեկը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապաչտհալների միջեւ։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ մայիսի 19–ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրա խոսքով՝  դատապարտյալներին  տեղում բուժօգնություն են ցուցաբերել. նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր