00:00:00

Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

14:35, 21 մայիս 2019

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Այս մասին ասված է դեպքի առնչությամբ ոստիկանության տարծած հաղորդագրությունում : «Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար: Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր