00:00:00

ՃՏՊ Թլիկ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

03:29, 21 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 20-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թլիկ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Մ. ծնված 1980 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր