00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՄԱԶԾ Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ

20:23, 20 մայիս 2019

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի (ՄԱԶԾ) Ճգնաժամային բյուրոյի տնօրեն Ասակո Օկայի հետ։ Հանդիպման նպատակ էր ներկայացնել ԱՌՆ ոլորտում ՀՀ Կառավարության և ՄԱԿ֊ի Զարգացման Ծրագրերի գրասենյակի երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքները և վերահաստատել հետագա գործունեության ուղղությունները։ ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել  ՄԱԿ֊ի զարգացման գրասենյակի աջակցությունը  ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտում: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել  2018 թ. Հայաստանում իրականացված աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Կովկասի Տարածաշրջանային պլատֆորմի կազմակերպման գործում գրասենյակի զգալի ներդրման կապակցությամբ։ Առաջիկա անելիքների թվում նախարար Ֆ. Ցոլակյանը ներկայացրել է Հայաստանում հետաղետային գնահատման գործիքների, վերականգնման մոտեցումների և մեթոդաբանության արդիականացման, աղետների կորուստի շտեմարանի էլեկտրոնային համակարգի գործիքակազմի տեղայնացման անհրաժեշտությունը՝  պատրաստակամություն հայտնելով լավագույն փորձի փոխանակման և ազգային մակարդակում լուծումների հետագա կիրառման համար հյուրընկալել տարածաշրջանային ֆորում: Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է  Ասակո Օկային այցելել Հայաստան և հանդես գալ բացման պաշտոնական արարողության ժամանակ։ Ասակո Օկայը, համաձայնություն հայտնելով ԱԻ նախարարի դիտարկումներին, հաստատել է  ՄԱԶԾ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հետագա ծրագրերում, ինչպես կարողությունների զարգացման, այնպես էլ՝ այլ գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատման և խորացման ուղղությամբ։  Ճգնաժամային Բյուրոյի տնօրենի հարցին, թե ինչպիսի ուղերձ կհղեր նախարարը Պլատֆորմի ամբիոնից հնչեցնելու համար, նախարար Ցոլակյանը նշել է կառավարության ակտիվ ներգրավվածության կարևորությունը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։ «Միայնակ որևէ պետական կառույց չի կարող հաղթահարել բոլոր մարտահրավերները, երկրի կյանքին մասնակից յուրաքանչյուր կողմ պիտի հստակ գիտակցի իր պարտավորությունները, և աղետների ռիսկի գիտակցումը պետք է ընկած լինի զարգացման բոլոր ծրագրերի հիմքում», - ընդգծել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր