00:00:00

Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին

22:34, 20 մայիս 2019

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բուն գործի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաև նշեց, որ դատախազները պատրաստվում են բողոքարկել Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր