00:00:00

Կիևյան կամրջի սկզբնամասում ВАЗ 21099-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mitsubishi-ին. կան վիրավորներ

16:43, 19 մայիս 2019 Պատահարներ

Երևանում այսօր՝ մայիսի 19-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 08:40-ի սահմաններում Կիևյան կամրջի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 18-ամյա Գոռ Մաթևոսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի և Երևանի բնակիչ Սերոբ Հարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21099-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mitsubishi-ին: Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Գագիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ-ի աշխատակիցներն ու վթարի մեջ հայտնված Mitsubishi-ի վարորդը: Ըստ աղբյուրի՝ ВАЗ 21099-ի վարորդը իրեն պահել է ոչ ադեկվատ, հավանաբար, եղել է ինչ-որ բանի ազդեցության տակ, իսկ նրա մարմնի վրա եղել են «գողական աշխարհի» դաջվածքներ, մի տղամարդ էլ, որ ներկայանում էր այդ վարորդի պապիկ, ասել է, որ թոռը ավտոմեքենան փախցրել է: Քաղաքացիները, փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները մեծ դժվարությամբ են նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ անգամ երբ բժիշկները փորձում էին նրան տեղում օգնություն ցուցաբերել, նա անհոդաբաշխ և անհասկանալի բառեր էր ասում: Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյւոթեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր