00:00:00

Խոշոր ավտովթար` Արթիկի ՊՆ զորամասի դիմաց. կան վիրավորներ

01:14, 18 մայիս 2019 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ–Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, բախվել են Opel մակնիշի 36 CO 593 համարանիշի և Honda մակնիշի 35 CO 175 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Գյումրի, 2-ը՝ Արթիկի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները, զորամասի զինծառայողներն ու քաղաքացիները: Ըստ կայքի՝ բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել զորամասի դիմաց կայանված Opel մակնիշի 34 AA 950 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 VF 932 համարանիշի ավտոմեքենային: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր