00:00:00

Ապօրինի ծառահատումներ Գանձաքար գյուղում. «Կանաչ գյոլ»-ի տարածքում փայտով բեռնված «ԶԻԼ» են գտել

22:36, 17 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 16-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների եւ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Կանաչ գյոլ» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա` բարձված մոտ 7 խ/մ 2.2 մ երկարության հաճարենի տեսակի գերաններով, իսկ մեքենայից մոտ 30 մ հեռավորությամբ` «Ուրթի» գետի ափին, 7 հատ 2.2 մ երկարությամբ գերաններ: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված փայտանյութը պատկանում է 1990 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է «Կանաչ գյոլ» կոչվող տարածքից: Նախապատրաստվում են նյութեր: Նույն օրը, ժամը 10.00-ին, նշված միջոցառումների ընթացքում Գանձաքար գյուղի «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 3 խ/մ փայտանյութով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փայտանյութը պատկանում է 1991 թ. ծնված Արտավազդ Ս.-ին, որը հայտարարել է, որ փայտանյութը հատել է ինքը «Ծլլան աղբյուր» կոչվող տարածքից: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր