00:00:00

Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել դեպի Չինական Մեծ պատ

16:18, 17 մայիս 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, որ մայիսի 14-16-ը Պեկինում ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մայիսի 15-ին որպես պատվավոր հյուր համաժողովի կազմակերպիչները հրավիրել են կատարելու մշակութային այց դեպի Չինական Մեծ պատ: Գիդի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է չինական Մեծ պատի պատմությանը, շրջել պատմամշակութային կոթողի տարածքում և գրառում կատարել կառույցի հուշամատյանում: Այցի ավարտին տիկնոջը տրվել է Չինական պատ այցելության վերաբերյալ պատվոգիր: Աննա Հակոբյանի զգեստը` հայկական Ankasa բրենդի, կոշիկները` Petrosian shoes բրենդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր