00:00:00

Արարատում 32-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

15:10, 17 մայիս 2019 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հ.-ն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները Կարինե Հ.-ին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գեւորգ Ղ.-ին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Գեւորգ Ղ.-ն ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր