00:00:00

ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW X5-ն ու Honda Fit-ը. կա վիրավոր

14:45, 17 մայիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ, բախվել են ՌԴ քաղաքացի՝ 26-ամյա Կարեն Մ.-ի վարած BMW X5 մակնիշի 55 ՏՏ 500 համարանիշի, Երեւանի բնակիչներ՝ 62-ամյա Սամվել Մ.-ի վարած շտապօգնության 656 AO 61 համարանիշի եւ 31-ամյա Գոռ Մ.-ի վարած Honda Fit մակնիշի 35 MO 618 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել դեսպանատան անվտանգության աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր