00:00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

03:23, 17 մայիս 2019

ՇՊՀ-ի «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի» պատմության բաժնի առկա 2-րդ կուրսի ուսանողների բողոքը(Տես՝ մեր դիմումը ռեկտորի պաշտոնակատարին կից) Առ այսօր մենք հաստատում ենք ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարին ուղղված մեր դիմումի ամեն բառն ու պահանջը: Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Վարդիթեր Աբրահամյանի և նրա ամուսնու հետ ունեն շատ ջերմ ընտանեկան հարաբերություններ, և պարոն Սերոբյանը պաշտպանում է իր մտերիմ դասախոսին ՝ Վ. Աբրահամյանին: Մարտի 27-ից մենք "Հայոց պատմություն" առարկայի դասերին չենք հաճախել և այս պահին մեզ սպառնում են , որ կրեդիտ պարտք կունենանք և զգալի գումարներ կրկնակի կմուծենք համալսարանի բյուջեին այն դեպքում, երբ վարձավճարները, ըստ մեր պայմանագրի, արդեն մուծել ենք,բայց կրթական ծառայություն մեզ չի մատուցվում: Փոխանակ պարոն Սերոբյանը հարցը ժամանակին լուծեր՝ զբաղված էր մեր պահանջի հետևում ինչ-որ ուղղորդողներ կամ մութ ուժեր փնտրելով: Մենք ամբողջ կուրսով զարմացած ենք, որ 2018թ.-ի "Թավշյա հեղափոխությունից" հետո ուսանողների հետ կարող են խոսել վերջնագրերի լեզվով և առաջ մղել ծանոթ-մտերիմ հարաբերությունների առաջնահերթությունը որակյալ կրթության փոխարեն: Մենք պահանջատեր ենք մեր որակյալ կրթության իրավունքի համար և խնդրում ենք Ձեզ արձագանքել մեր բաց նամակին: Հարգանքով և սիրով պատմության բաժնի առկա 2-րդ կուրսի ուսանողներ    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր