00:00:00

«Դիլիջանի ազգային պարկ»-ի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվել են փայտե թափոններ

19:45, 16 մայիս 2019

Մայիսի 16-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի «Խռտանոցի ձոր» կոչվող տարածքում այրվում են փայտե թափոններ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:57-ին: Մոտ 3500 քմ տարածքում այրվել են կուտակված փայտե թափոններ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Դիլիջանի ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնի 3 աշխատակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր