00:00:00

Անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել՝ կարող ա փախնի. Քոչարյան

21:50, 16 մայիս 2019 Իրավական

«Գործի 80 հատորի 90 տոկոսն այն մասին է, թե Երևանի երեք խաչմերուկներում ինչ էր կատարվում: Ի՞նչ կապ ունեմ ես այդ խաչմերուկների հետ»,- այսօր իր խափանման միջոցի գործով դատական նիստի ժամանակ հարցադրում արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շարունակեց. «Ինձ ասում են, որ պիտի դուրս չգաս, որովհետև վկաների վրա կարող ես ազդել: Հիմա ինձ ասեք՝ որ վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատորի մեջ երեք մարդ: Սա խայտառակություն է: Եթե իրենք գիտեն, թե իրենք մեղադրող կողմ են, սխալ են: Ամբողջ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը ես եմ եղել: Այդպես է ստացվել»: Քոչարյանը նշեց, որ հարցաքննվածների 1/3-ը ցուցարարներ են: «Ի դեպ, ցուցարարներից ոչ մեկին հարց չեն տվել, ասեն՝ այ տղա, ձեր հավաքը քաղաքապետարանի դիմաց էր, դու Լեոյի փողոցում ի՞նչ ես արել»,- ասաց նա: Քոչարյանը նաև հավելեց, որ որևէ բարձրաստիճան զինվորական չի հարցաքննվել այն հարցով, թե այդ օրերին ինչ էր կատարվում ԵԿՄ-ում: «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել՝ կարող ա փախնի: Էդ պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հիմա պետք ա իրանցից փախնե՞մ: Ո՞վ են իրենք, ինչ են իրենցից ներկայացնում»,- հայտարարեց Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր