00:00:00

Վալերիյ Օսիպյանը Եվրոպոլի տնօրենի հետ քննարկել է համագործակցության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

17:44, 16 մայիս 2019

Տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Ողջունելով հյուրերին, տիկին դը Բոլը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: Կողմերը ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրել հետագա քայլերը։ Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։ Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։ Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր