00:00:00

Գյումրիում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

18:31, 16 մայիս 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 13:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 32 դպրոցի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 1-ին շարքի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:37-ին: Մասամբ այրվել են միջսենյակային դուռը (մոտ 4 քմ), պահարանը (մոտ 1 քմ) և ներքնակը (մոտ 1 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր