00:00:00

Դաշնակցության «ապտակը» Քոչարյանին

14:29, 16 մայիս 2019

«Այս պահի դրությամբ՝ մեր օրակարգում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու կամ չաջակցելու խնդիր չկա դրված»: Այս մասին Առաջին լրատվականի տաղավարում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է Դաշնակցությունը աջակցել երկրորդ նախագահին։ Հիշեցնենք, որ մինչ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը Ռոբերտ Քոչարյանը  Reuters-ին տված գրավոր հարցազրույցում հայտարարել էր՝ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Քոչարյանը հասկացրել էր, որ ինքը լինելու է այդ «հզոր» ուժերի առանցքը։ Այս հարցազրույցից հետո, երեկ Քոչարյանին պատկանող 2rd.am կայքը տարածեց տեղեկատվություն այն մասին, որ ստեղծվել է «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Դաշինքն արդեն իսկ հասցրել է ինչ-որ հավաք կազմակերպել Քոչարյաններին պատկանող հյուրանոցում, եւ որի ժամանակ հնչել են նույնաբովանդակ հայտարարություններ, թե Քոչարյանը ով գտնվում է ճաղերի ետեւում քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Այս օրերին էլ  Քոչարյանի աջակիցները դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում, պահանջելով ազատ արձակել նրան։ Թե որքան է իրավաչափ փոքրաթիվ աջակիցների պահանջը թերեւս քննարկման այլ թեմա է։ Ռոբերտ Քոչարյանը իրականում չունի հասարակական աջակցություն, ինչի մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք։ Քաղաքական առումով եւս Ռոբերտ Քոչարյանը մնացել է միայնակ։ ՀՅԴ-ն մերժեց երկրորդ նախագահին, ավելի վաղ Քոչարյանի հետ համագործակցությունը բացառել էր նաեւ ԲՀԿ-ն։ «Դրսից տղեք» բերելու Քոչարյանի հին սովորույթը եւս սպառել է իրեն, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանին այլ բան չի մնում, քան համակերպվել սեփական ճակատագրի հետ, որը ինքն է գծել եւ գրքեր գրել։ Ի դեպ այս «հանրօգուտ» զբաղմունքի համար Քոչարյանը բավականաչափ ժամանակ ունի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր