00:00:00

Լոռու մարզում հայտնաբերվել է տղամարդու դի

01:49, 16 մայիս 2019 Պատահարներ

Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում այսօր՝ մայիսի 15-ին, հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին  հայտnում է Shamshyan.com-ը: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին: Նախնական վարկածի՝ տղամարդը վայր ընկնելու հետևանքով է մահացել: Ըստ աղբյուրի՝ Լեռնիկ Ռամազյանը աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր