00:00:00

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը

14:28, 08 մայիս 2019

ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Մայիսի 8-ի նիստում նախագծին կող քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Քվերակությունից առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարություն Կրթության, գիտության և մշակույթինախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարությանփոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելումասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր