00:00:00

Մեզ կրակելով չեմ պատկերացնում, ինքս ինձ ավտոմատով չեմ պատկերացնում. Փաշինյան

03:03, 21 մարտ 2018

«Ես բազմիցս ասել եմ, որ ես մեզ կրակելով չեմ պատկերացնում, ինքս ինձ ավտոմատով չեմ պատկերացնում: Եթե անգամ մեր նկատմամբ բռնություն կիրառեն, մենք զենք չենք վերցնելու, չենք պատասխանելու ավտոմատներով, գործելու ենք միայն քաղաքացիական պասիվ դիմադրության սկզբունքով, այսինքն՝ մենք այդտեղից ուղղակի չենք հեռանա, այդպիսով կդիմադրենք: Սա լինելու է ոչ բռնի, բայց ոչ էլ նրբիկ, զգայուն քաղաքական պայքար: Ավելի ճիշտ՝ քաղաքացիական պայքարի մասին է խոսքը, քաղաքացիական ու ոչ բռնի: Եթե հանկարծ կպարզվի, որ չունենք քաղաքացի, ով մեր պատճառով, մեր անձի պատճառով չի ուզենա գա պայքարի, մենք իհարկե կմտածենք, թե որտեղ ենք սխալվել»,- այսօր Ազատության եթերում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իսկ խոսելով համագործակցությունների, այլ ուժերին միանալու մասին, Փաշինյանը հստակեցրեց. «Մենք խոսում ենք 50 հազար, 100 հազար քաղաքացու մասին, եթե անգամ 300 հազար մարդ հավաքվի, դա բավարար չի նպատակին հասնելու համար, բայց եթե լինի մի քաղաքական ուժ, որը գոնե 100 հազար մարդ կկարողանա հավաքել հրապարակում, համագործակցելը, իհարկե հնարավոր կլինի: Մենք ամեն ինչ կանենք, որ եթե նույնիսկ 2 հազար մարդ լինի, այնպիսի իմպուլսներ ստեղծվեն, որ այդ թիվը 200 հազար դառնա: Հնարավոր է, որ մենք ունենանք զարգացող սցենար եւ 14+4 ժամկետին, որը սահմանվել է, ավելացնենք եւս 4 օր, կամ մեկ օր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր