00:00:00

Արայիկ Հարությունյանը Ավստրալիայում այցելել է մի շարք ձեռնարկություններ

22:57, 20 մարտ 2018

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է մի շարքարդյունաբերական և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններ և ծանոթացել դրանց աշխատանքներին:

Ա. Հարությունյանը եղել է, մասնավորապես, կաթնամթերքի, խաղողի վերամշակման և թիթեղի արտադրության ձեռնարկություններում: Նա ծանոթացել էարտադրական պրոցեսներին, հետաքրքրվել վերամշակման նորամուծություններով, ինչպես նաև՝ պատասխանատուների հետ քննարկել ունեցած փորձով Արցախիգործարարների հետ կիսվելու հնարավորությունները:

Այնուհետև Ա. Հարությունյանը հանդիպել է Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել Արցախի՝ անկախության տարիներինունեցած ձեռքբերումների մասին ծավալուն ելույթով: Պետական նախարարը հատկապես ընդգծել է, որ, չնայած առկա օբյեկտիվ դժվարություններին, Արցախըզարգանում է, և ակնառու հաջողություններ կան գրեթե բոլոր ոլորտներում:

«Արցախում ապրող ժողովրդի անունից՝ երախտագիտություն եմ հայտնում Ավստրալիայում և Սփյուռքի մեր մյուս գաղթօջախներում ապրող բոլոր այնհայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի հանդեպ: Անկախությունից ի վեր՝ տարբեր բարեգործական կազմակերպությունների և անհատների միջոցով մենքմշտապես զգացել ենք Սփյուռքի գործուն աջակցությունը: Այսօր կոչ եմ անում բոլորիդ պարզապես պարբերաբար այցելել և սեփական հանգիստը կազմակերպելազատագրված ու բարգավաճող Արցախում, ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այնտեղ: Հայրենիքը սփյուռքի հաստատուն արմատն է, և, կարծում եմ, բոլորիս պարտքն է ամուր կառչած մնալ մեր արմատին»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական  նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր