00:00:00

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել

22:14, 20 մարտ 2018

Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը քիչ ժամանակ է մնացել: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև ս.թ. հունվարի 26-ին նրա մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Զեկույցներով հանդերձ են եկել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ներկայացրել են Ս. Սարգսյանի հրամանագրերով ստեղծված պետական և միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովների գործունեության շրջանակներում մինչ այժմ իրականացված և առաջիկա ամիսներին նախատեսվող աշխատանքները՝ բովանդակային, տեխնիկական, կազմակերպական, ֆինանսատնտեսական, գեղագիտական ձևավորման և այլ ուղղություններով, որոնք քննարկվել են խորհրդակցությանը հրավիրված պատասխանատուների հետ: Զեկուցողները վստահեցրել են, որ ծրագրված աշխատանքներն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն և կարևորագույն պետական վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31