00:00:00

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը

01:29, 26 ապրիլ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Արեւելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Փոխվարչապետը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով դաշնային կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Մհեր Գրիգորյանը երկրի զարգացման տեսանկյունից կարեւորել է նաեւ գերմանական երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ-/GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW/ՎՎԲ) գործունեությունը Հայաստանում: Խոսելով երկու գործակալությունների ընթացիկ ծրագրերի մասին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է էներգետիկայի, ջրի կառավարման եւ գյուղապահովագրության ոլորտում իրականացվող ծրագրերի կարեւորությունը եւ դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ գոհունակությամբ խոսել իրավական խորհրդատվության ծրագրի արդյունավետության մասին: Փոխվարչապետը ներկայացրել է նաեւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռնարկատիրության խրախուսման, նորարարությունների եւ թվային լուծումների վրա հիմնված գաղափարների իրացման նպատակով Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նախագիծը, որտեղ նույնպես ակնկալվում է գերմանական կողմի հետ համագործակցություն: Դիրք Շաթշնայդերը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է եւս մեկ անգամ վերանայելու համագործակցության օրակարգը եւ ուրվագծելու հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են հայ-գերմանական ֆինանսատնտեսական եւ տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ անդրադարձել հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով այդ հարթակի ակտիվացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր