00:00:00

Արդարադատության նախարարը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք ծրագրեր

20:54, 20 մարտ 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության և Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը, այլք: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար, այնուհետև ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ աջակցությամբ ՀՀ-ում իրականացված, ինչպես նաև ներկայում ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր՝ ուղղված դատական համակարգի բարեփոխմանը, Հայաստանի ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության հզորացմանը, քրեական արդարադատությանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն: Միխայիլ Լոբովի հետ հանդիպմանը նախարար Հարությունյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու փոխգործակցության  նոր գաղափարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր