00:00:00

«Քոչարյանը պետք է ասի՝ ինքնուրույն է որոշել հրամանը տալ, թե Սերժ Սարգսյանն էլ է մասնակցել»

20:03, 20 մարտ 2018

«Ինձ համար հարցերի հարցն այն է, որ մարտի մեկի առավոտյան լույսը դեռ չբացված ո՞վ հրաման տվեց օպերայի հրապարակ մտնել»,-այսօր «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»«Ելքի» հեղինակած ԱԺ հայտարարություն ընդունելու վերաբերյալ հարցի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Այդ հարցին Ռոբերտ Քոչարյանը պետք է  պատասխանի, պետք է ասի՝ որոշել է ինքնուրո՞ւյն տալ այդ հրամանը, թե՞ դրան մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, ու Ռոբերտ Քոչարյանը թող այդ հարցի պատասխանը տա, թող ասի: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն անհրաժեշտ են: Այդքան ինձ էիք կանչում ամեն ամբախ-զամբախ ընդդիմության արած հայտարարության, մի անգամ էլ իրեն կանչեք»,-հավելեց Սարգսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր