00:00:00

Սուտ է. Փաշինյանը մարտահրավեր նետեց Կոստանյանին

19:56, 20 մարտ 2018

Ազգային ժողովը քննարկում է «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»«Ելքի» հեղինակած ԱԺ հայտարարությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեմայով լսումների ընթացքում «Մարտի 1-ի» դեպքերը ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ մինչև օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ ցուցարարները մեքենաների հետևից կրակում են և թաքնվում: Նա շարունակեց, թե Նիկոյանի այս հայտարարությունից հետո դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Քոչարյանին հարցաքննության կանչեն և այս կապակցությամբ պարզաբանումներ ստանան: «Գլխավոր դատախազությունը մեր միջնորդությունը մերժեց, իսկ նախկին Գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ կան այդ ամենը հիմնավորող տեսանյութեր: Ես ուզում եմ մարտահրավեր նետել Կոստանյանի հայտարարությանը և պնդել, որ ստահոդ է, չկա և չի կարող լինել, եթե կա տեսագրություն, համապատասախան մարմինները, ովքեր ունեն, թող հրապարակեն և հանրությանը ներկայացնեն»,-պահանջեց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՊՆ-ի 2008թ-ի փետրվարի 24-ի 0038 գաղտնի հրամանի մասին: «Նույն Կոստանյանը փորձեց տպավորություն ստեղծել, որ հրամանը եղել է սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, սա ևս ստահոդ է, պարզ պատճառով, որ ձևավորվել է Երևան քաղաքի կայազոր, որի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը, աշխատակազմ է ձևավորվել բարձրաստիճան պաշտոնյաների և կայազորի գործառույթները եղել է ՀՀ սահմաններից շփման գծից զինտեխնիկա և զինվորներ տեղափոխելը ՀՀ կենտրոն, և, ինչպես գիտեք, ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու և արդարացի բողոքը ճնշելու համար»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր