00:00:00

Ոստիկանները բացահայտել են ավտոբուսում կատարված գրպանահատությունը

02:13, 19 ապրիլ 2019

Ապրիլի 17-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ապրիլի 16-ին, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 210.000 դրամ եւ զեղչի քարտեր: Ժամը 19.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր