00:00:00

Գյումրիի ոստիկանները պարզել են դանակահարության հանգամանքները. հարվածը եղել է կրծքավանդակին

01:50, 19 ապրիլ 2019

Ապրիլի 16-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախից 7-րդ, 8-րդ, 9-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է, ապրիլի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում գտնվող ռեստորանի դիմաց սայթաքելու եւ ընկնելու հետեւանքով: Նշանակվել է ԴԲՓ: Ապրիլի 17-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին իրենց մոտ տեղափոխված տղամարդու բուժզննությամբ հայտնաբերվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած թափանցող վերք»: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ չի հիշում ինչի հանգամանքներում է վնասվածքը ստացել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Մկրտիչ Կ.-ն, որը խոստովանել է, որ ապրիլի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իր տանը, վիճաբանության ժամանակ, հիշյալ տղամարդուն խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը: Մկրտիչ Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր