00:00:00

Ինչքա՞ն գումար էին ծախսում նախկին իշխանությունները տոնական օրերի համար

01:15, 19 ապրիլ 2019

Այսօր Կառավարությոան նիստի ընթացքում որոշեց Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն դրամ։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց չքննարկվող կարգով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով։ Նախագիծն առաջիկայում կուղարկվի ԱԺ, և ինչպես նշված է նախագծում, այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները։ Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ գործադիրը որոշեց՝ ապրիլի վերջին շաբաթ պետք է նշվի որպես քաղաքացու օր։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Կառավարությունը 100.8 մլն դրամ լրացուցիչ գումար էր հատկացրել Անկախության 25-ամյակի տոնակատարություններին: Նախորդ տարի էլ՝ 2018 թվականին, Անկախության օրը նշելու համար պետական միջոցներից մոտ 100 մլն դրամի էր տրամադրվել: 2015 թվականին Երևանի 2797-ամյակին նվիրված միջոցառումների համար ծախսվել է 160 մլն դրամ, որից 130 միլիոնը՝ բյուջեից, իսկ 30 միլիոնը՝ բարերարների տրամադրած ֆինանսական միջոցներից։ 2016-ին Երևանի հիմնադրման 2798-ամյակի տոնակատարության համար պետբյուջեից տրամադրվել է մոտ 65 մլն դրամ: 2017 թվականին Երևանի 2799-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վրա ծախսվել է 80 միլիոն դրամ: Նախորդ տարի՝ 2018 թվականին, քաղաքապետարանը Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել էր 138 մլն 480 հազար դրամ գումար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ քանի որ դեռ տեղյակ չէ, թե Կառավարությունն ինչ ծրագրեր է նախատեսել, որտեղ պետք է ծախսվի 124 մլն դրամը՝ Քաղաքացու օրը նշելու համար, դժվար է ասել՝ այդքան գումար ծախսելն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ։ «Ամեն դեպքում, ծախսերի տեսանկյունից պատասխանատվությունը կրում է Կառավարությունը։ Չգիտեմ, եթե հաշվարկ են արել, որ դա արդարացված է, ուրեմն իրենց որոշումն է եղել։ Պարզ է, սա մեծ գումար է, ուստի ակնկալում ենք, որ պետք է հիմնավորված լինի դա։ Մի բան եմ ուզում նշել․ Վանաձորում 2018 թվականի ասֆալտապատման աշխատանքների համար մոտ 100 մլն դրամ էր ծախսվել։ Այս համատեքստում այդ գումարը կարելի էր կոնկրետ խնդրի վրա ծախսել, բայց, քանի դեռ չգիտեմ՝ Կարավարությունն ինչ է նախատեսել, կրկնում եմ՝ չեմ կարող հստակ ասել՝ դա արդարացվա՞ծ է, թե՞ ոչ»։ Հարցին՝ արդարացվա՞ծ է արդյոք 124 մլն դրամ գումար ծախսել Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար, ԱԺ «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը պատասխանեց՝ դա պիտի Կառավարությանը հարցնեք։ «Կարծում եմ՝ այդ գումարը ինքնանպատակ չեն հատկացրել, դա ինչ-որ ծրագրերի իրականացման համար է։ Հարկավոր է իմանալ՝ ինչ ծրագրերի համար է նախատեսված այս գումարը, ապա հստակ պատասխանել այդ հարցին։ Կարևոր է, թե ինչ ծրագիր կներկայացնեն, որպեսզի հասկանանք՝ որտեղ է ծախսվելու այս գումարը։ Եթե դա դառնալու է համաժողովրդական տոն, պետք է տարբեր միջոցառումներ, ծրագրեր իրականացվեն, բայց մի բան պարզ է՝ ուղղակի օդի մեջ չեն վերցնի ու 124 մլն հատկացնեն, և եթե դա արվել է, ուրեմն՝ որոշակի նպատակների, ծրագրերի իրականացման համար», - եզրափակեց պատգամավոր Վարդևան Գրրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր