00:00:00

Արտակ Զեյնալյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է պրոբացիայի ծառայության վերաբերյալ հարցեր

00:05, 19 ապրիլ 2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար: Դեսպան Ֆարնուորթը ևս դրական է գնահատել համատեղ իրականացված աշխատանքներն ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտի բարեփոխմանն ուղղված հետագա մի շարք ծրագրերին: Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց, որոնք հրապարակվել են նաև Արդարադատության նախարարության կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր