00:00:00

Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել

20:58, 18 ապրիլ 2019 Պատահարներ

Գյումրիում այսօր դպրոցականի մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել։ Կեսօրն անց, ժամը 13:00-ի սահմաններում աջ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականին ծնված մի երիտասարդ։ Տղան Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության մեքենայով։ Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ տուժածին ընդունել, հետազոտել են։ Կատարվել է վերքի մշակում, այնուհետ երիտասարդը տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց։ Նշենք, որ տղան թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցից դուրս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր