00:00:00

Հրազենային վիրավորում է ստացած զինծառայողի գրպանում հայտնաբերվել է երկտող

15:36, 18 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ առավոտյան 09։30-ի սահմաններում, Երեւանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Զինծառայողը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ զինծառայողի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Հարությունյանը փոխանցեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները. «Քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր