00:00:00

ՃՏՊ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին. կան տուժածներ

00:16, 18 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 17-ին, ժամը 10:15-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Չայնի»-ի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1957 թ.) և «Skoda» (վարորդ` Վ.Ա., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ.Ա.-ն և ուղևոր Ա.Պ.-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Ա.Պ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: «Skoda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա.Հ.-ն (ծնված 1997 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ա.Շ.-ն (ծնված 1993 թ.)՝ Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր