00:00:00

Պառավաքարում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է. նախարարություն

22:52, 17 ապրիլ 2019 Պատահարներ

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինները ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր