00:00:00

Կոտայքում Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին եւ հաստաբուն ծառին. վարորդը տեղում մահացել է

18:49, 17 ապրիլ 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում, ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական վտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Շահբազյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, առաջ ընթացել, բախվել հաստաբուն ծառերին եւ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ձորակից դուրս են բերել փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով Հրազդանի փրկարարների, ճանապարհային ոստիկանների եւ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս բերվեց երթեւեկելի գոտի եւ տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի եւ շարժիչն ու մի քանի մասեր ավտոմեքենայից պոկվել եւ շպրտվել էին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր