00:00:00

Վթար Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում. կա վիրավոր

16:54, 17 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 23:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հ.Դ.) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Հ.Դ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Ա.Թ.-ն (ծնված 1959 թ.), հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր