00:00:00

Երեւանում վրաերթի ենթարկված քաղաքացին գլորվել ու ընկել է նկուղը

20:53, 16 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել եւ հայտնվել շենքի նկուղային հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ վրաերթի ենթարկել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինս աստիճաններով գլորվել եւ ընկել է շենքի առաջին հարկում գտնվող նկուղը: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Հ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր