00:00:00

Տրակտորը բախվել է Opel-ին, ընկել Դեբետ գետը․ վարորդը հոսպիտալացվել է

03:59, 16 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Չիտովը GFB մակնիշի տրակտորով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ 35-ամյա Գեորգի Արզումանովի Opel մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով տրակտորի վարորդ Ս. Չիտովը կորցրել է ղեկի կառավարումը և մոտ 10 մետրից գլորվելով՝ հայտնվել Դեբեդ գետում: Opel-ի վարորդ Գ. Արզումանովը օգնություն է ցուցաբերել վարորդին, օգնել դուրս գալ գետից և բարձրանալ ճանապարհահատված, որտեղից վերջինիս մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր