00:00:00

Ավտովթար Կիրանց-Ոսկեպար ճանապարհին․ 6 հոգի հոսպիտալացվել է

03:17, 16 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 18:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից հայտնում են, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Վ.Ե.)  և «Mercedes E200» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա.Կ.-ն (ծնված 1986 թ.) և Վ.Ե.-ն (ծնված 1987 թ.), քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Իջևանի ԲԿ, իսկ վարորդը, մյուս ուղևորները՝ Ա.Ծ.-ն (ծնված 1979 թ.), Հ.Ք.-ն (ծնված 1962 թ.), և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ղ-ն (ծնված 1950 թ.), հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր