00:00:00

Ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ի վարորդը ճանապարհին հայտնված շանը չբախվելու պատճառով հարվածել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

01:48, 16 ապրիլ 2019 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 NF 681 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, ըստ իր հայտարարության, նկատելով ճանապարհով անցնող շանը, որին չբախվելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի իքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր