Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 15:10-ին: Այրվել են թիվ 7 տանը հարակից երկաթյա վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 12 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և թիվ 9 տանը հարակից վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 14 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: