00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. տուժածներ չկան

19:14, 14 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 14-ին, ժամը 12:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու և Դավիթ Անհաղթի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 320i» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով սյունը թեքվել և մասամբ հայտնվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի տակ: Փրկարարներն ավտոմեքենան հեռացրել են էլեկտրական սյան վրայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր